News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Օրենսդրական ակտերը մագաղաթի վրա տպելը հազարամյա ավանդույթ է, որն անհրաժեշտ է պահպանել։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պետական գանձապետ եւ կառավարության քարտուղարության պետնախարար Մեթ Հենքոքը։

«Ներկայիս մշտապես փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է պաշտպանել մեր հզոր ավանդությունները»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիայի խորհրդարանը գումար տնտեսելու նպատակով հրաժարվելու է պաշտոնական ակտերը հորթի կամ այծի կաշվի մագաղաթի վրա տպելուց։ Ակնկալվում էր, որ արդեն գարնանը պատգամավորները անցում կկատարեն բարձորակ թղթի, որը կարող է 500 տարի պահպանել իր հատկությունները։ Դրանով հնարավոր կլիներ տարեկան 115 հազար դոլար խնայել։ Այդուհանդերձ Հենքոքը խոստացել է լրացուցիչ ֆինանսավորում գտնել։

Ներկայումս Լորդերի պալատի արխիվներում պահվող ամենահին օրենսդրական ակտը պատկանում է 16-րդ դարի սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ