Դաշնակցությունը հին կուսակցություն է, առաջին օրվանից էս պետության կողքին է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Դաշնակցությունը հին կուսակցություն է, առաջին օրվանից էս պետության կողքին է: Թող վերցնեն պատասխանատվություն, ի՞նչ ա եղել: Կարող է թազա բան են մտածել, գան անեն»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ք, որ կարող է կրկնվել նախադեպը եւ ՀՅԴ-ն հերթական անգամ դուրս գա կոալիցիայից, Սարոյանն արձագանքելն է. «Կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի: Որ մարդ ու կնիկ պսակվում են, լավ չի ավարտվում, բաժանվում են: Կնիկ կա 10 անգամ ամուսնացել ա»:

Նշենք, որ նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ՀՅԴ-ին կտրվի 3 նախարարի եւ 2 մարզպետի պաշտոն, հստակեցնելով, որ որ պաշտոնին ով կնշանակվի:

Դաշնակցական նախարարների եւ մարզպետների անունները հայտնի են. Ռուստամյանը փակագծեր է բացել