News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2008թ. մարտի 1-ի սպանությունների գործերի բաժանումը առանձին սպանությունների դրվագների գործին չի օգնի։ Այս մասին մարտի 1-ին լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Գլխավոր դատախազության այդ նախաձեռնությունը։

«Իհարկե, եթե կա մարտի 1-ի իրադարձությունների ընդհանուր նկարագրությունը, ապա կարելի է արդեն առանձնացնել սպանությունների գործերը։ Սակայն, ցավոք, այստեղ ոչ մի առաջընթաց չկա, եւ այդ մոտեցումն արդյունք չի տվել»,- ասել է Ջհանգիրյանը։ Անդրադառնալով հարցին, թե որտեղից նա գիտի այդ հարցով ինչ աշխատանք է ընթանում Գլխավոր դատախազության ներսում, պատգամավորը պատասխանել է, որ  ընդհատակյա տեղեկություններ ինքը չունի։ «Իհարկե կան իմ նախկին ուսանողները, որոնք այնտեղ աշխատում են, սակայն ես չեմ ուզում այդ ճանապարհով նրանցից տեղեկություն ստանալ։ Չգիտեմ, թե ինչու են առանձնացրել գործերը, սակայն այդ մեթոդը ոչնչի չի հանգեցրել։ Թե ինչ պատճառով, ինքներդ եզրակացություններ արեք»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանության եւ ընդդիմության միջեւ բախումների ժամանակ Երեւանի  կենտրոնում 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 ծառայող էր զոհվել։ Մարդկանց մահվան համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ