News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում մանրածախ վաճառքում վաղուց բացասական միտումներ էին նկատվում, որոնք շարունակվում էին նաեւ այս տարվա հունվարին:  Խոսքը ընթացիկ գներով մանրածախ առեւտրի հաստատությունների եկամուտների կրճատման մասին է: Այսպես՝ հունվարին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները տարեկան հաշվարկով կրճատվել են 6.5 մլրդ դրամով կամ 8.3 տոկոսով:

Օբյեկտների թվում ապրանքաշրջանառության նկատելի անկում է գրանցվել խանութներում՝ 3.7 մլրդ դրամ կամ 16 տոկոս: Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրանքաշրջանառության ամենամեծ անկումը գրանցվել էր  խոշոր առեւտրային օբյեկտներում:

Կարելի է, իհարկե, այդտեղ ստվերային ապրանքաշրջանառության աճ դիտել:  Սակայն եթե հաշվի առնենք մի  կարեւոր գործոն, այն է՝ արտաքին մասնավոր տրանսֆերտների կրճատումը, որն անցյալ տարի կազմել է ավելի քան 0.5 մլրդ դոլար:  Համաձայնեք, որ սա մեր երկրի համար փոքր գումար չէ: Հասկանալի է, որ հանրապետության բնակիչների՝ այլ աղբյուրներից ստացված եկամուտները բոլորովին չեն փոխհատուցել այդ անկումը: Որպես կանոն՝ բնակչության ընդհանուր վճարունակությունը նվազել է, եւ որպես հետեւանք՝ պակասել են ապրանքների գնման ծախսերը:

Եթե դիտարկենք հունվարի շրջանառությունը ներկայիս գներով վերջին 5 տարվա ընթացքում, ապա նկատելի է հետեւյալ տեղաշարժը (գրաֆիկ): Խանութներում ապրանքաշրջանառությունը  կրճատվել է անցյալ տարի: Իսկ մյուս օբյեկտներում՝ տոնավաճառներ, շուկաներ, բենզալցակայաններ եւ գազալցակայաններ, անկումը գրանցվել էր դրանից մեկ տարի առաջ:

Չափազանցություն կլիներ համարել, որ մեր առեւտրականները ապրանքների վրա նվազագույն գնապիտակներ են դնում: Այդ պատճառով էլ կայունության պաշարները որոշ օբյեկտների թույլ են տալիս գոյատեւել նաեւ կրճատված եկամուտներով: Սակայն ասվածը դժվար թե արդարացի կլինի փոքր օբյեկտների դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ