News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիայում թուրքական կողմից խոցված օդանավի կատապուլտված ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնական Ալփասլան Չելիքը խոստովանել է, որ Սիրիայում կառավարական ուժերի դեմ պայքարում իրենց ջոկատներին ամեն ինչում աջակցում է Թուրքիան։

Թուրքական Gazetevatan կայքի թղթակցի հետ զրույցում Ալփասլան Չելիքը մարտահրավեր է նետել ՌԴ-ին՝ ասելով, թե ՌԴ-ն միայն օդից է հարվածում, սակայն ինքը Ռուսաստանին ցանկանում է պատասխան տալ հենց ցամաքում։  «Մենք օդանավեր չունենք, որ ՌԴ-ի հետ օդում պայքարենք։ Մենք ՌԴ-ին Սիրիայում սպասում ենք ցամաքում»,-ասել է Ալփասլան Չելիքը։

Թուրք ազգայնականը խոստովանել է, որ Ասադի դեմ կռվող իրենց ջոկատներին ամբողջական աջակցություն տալիս է միայն Թուրքիան։ «Մեզ Թուրքիայից օգնում են Կարմիր մահիկը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգայնական կառույցները, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտասարդական թեւերը, քաղաքապետարանները եւ բազմաթիվ ՀԿ-ներ»,-նշել է Ալթասլան Չելիքը։

Նշենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ալփասլան Չելիքը Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ջոկատի կազմում մասնակցում է Սիրիայում կառավարական ուժերի դեմ պատերազմին։ Հենց այս ջոկատներն էին 2015-ի գարնանը զավթել հայաբնակ Քեսաբը։

Չելիքը աչքի ընկավ նրանով, որ Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24»-ի խոցումից հետո հայտարարել էր, թե ինքն է սպանել օդանավից կատապուլտված ռուս օդաչուին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ