Մանչեսթերի համալսարանի հարգարժան պրոֆեսոր Նիկոլաս Գոդարը պոռնոֆիլմում գլխավոր դերում է հանդես եկել:
61-ամյա դասախոսին մերկացրել է ուսանողներից մեկը, որը մեծերի համար նախատեսված կայքերից մեկում նրա մասնակցությամբ տեսահոլովակ է նկատել: Այնուհետեւ ուսանողները նկատել են, որ սոցցանցում Գոդարի էջում ավելի ու ավելի հաճախ են բաց լուսանկարներ հայտնվում:
Ըստ Informing-ի, պարզվել է, որ գիտական շրջանակներում հարգված պրոֆեսորը երկար տարիներ նկարահանվել է պոռնոյում, սակայն կարողացել է թաքցնել այդ փաստը, քանի որ լիցենզավորված տեսագրությունները վաճառվել են հատուկ կրպակներում:
Մամուլում բարձրացած սկանդալից հետո Գոդարի դասախոսական կարիերան ավարտվել է: Հայտնի պրոֆեսորի մութ անցյալը նաեւ ստվերել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն բուհերից մեկի վարկանիշը: