Հայաստանի ժողովրդի հավատը ընտրությունների նկատմամբ շատ ավելի կարեւոր է, քան ընտրողների մասնավոր կյանքի մասին տեղեկության պաշտպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 15-ին հայտնել է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՝ ամփոփելով ՄԻԺԿԲ/ԵԱՀԿ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ ՀԱԿ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները:

Նրա խոսքով, իրենք փորձաագետներին հայտնել են, որ դեռ խորհրդային ժամանակներում քվարկածների ստորագրված ցուցակները փակցվում էին պատերին, փաստորեն հրապարակվում: «Ես նրանք հիշեցրեցի, որ այն ժամանակ ոչ ոք չէր դժգոհում դրանից: Բացի դրանից,մենք ասում ենք,որ եթե իշխանությունները փորձոմ են կարեւորություն հաղորդել ընտրողների մասնավոր կյանքի պաշտպանությանը, պետք է հասկանալ, թե ումից են նրանք պաշտպանում այդ տեղեկությունը: Երկրորդ, Հայաստանում չկա այդ տեղեկության պաշտպանության պահանջ կամ շարժում եւ երրորդ ՝ ժողովրդի հավատը ընտրությունների նկատմամբ շատ ավելի կարեւոր է, քան այդ տեղեկության պաշտպանության խնդիրը»,- շեշտել է Զուրաբյանը

Լեւոն Զուրաբյանի կարծիքով այս հարցի շուրջ Վենետիկի հանձնաժողովը կարող է փոխել իր տեսակետը, եթե հասարակությունն ու քաղաքական ուժերը միասնականություն դրսեւորեն: «Նրանց վրա ազդում է այն փաստը, որ այդ մասին խոսում են բոլորը: Հայաստանում բոլորը խոսում են այդ մասին: Եթե բոլորը խոսում են, հետեւաբար բոլորը հասկանում են, որ այդտեղ ինչ -որ բան այն չէ: Որքան շատ մենք պնդենք դա ՝ այդքան ավելիին կհասնենք »,- հավելել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: