Երեկվանից սկսած Երեւանում համառ լուրեր են տարածվում, թե Վիվասել–ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դեմ հունիսի 24-ի գիշերը մահափորձ է կատարվել:

Երեկ Յիրիկյանի դեմ մահափորձիփաստը հերքել են թե' անձամբ Վիվասել-ՄՏՍ-ի տնօրենը, թե' ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանությունից հայտնեցին, որ իրենք նման որեւէ փաստի չեն տիրապետում, իսկ Յիրիկյանը նույնիսկ կատակել է, թե ինքը դեռ կենդանի է, բայց եթե իր դեմ մահափորձը անհրաժեշտ լինի հայրենիքին, խնդիր չկա։