Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն, այսօր՝ մարտի 21-ին, երկարատեւ բացակայությունից հետո եկել է աշխատանքի: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Գալուստ Սահակյանը գունատ է եղել:
Հիշեցնենք, որ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել: Նրա մոտ ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ ԱԺ նախագահը հիվանդանոցից դուրս է գրվել փետրվարի 21-ին, սակայն մինչ օրս աշխատանքի չի գնում:
Ավելի ուշ, մարտի 14-ին Գալուստ Սահակյանը մեկնել է արտասահման՝ կարճատեւ արձակուրդի, որի ընթացքում նաեւ բժշկական հետազոտություն է անցել: ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:




























