Բրյուսելում ահաբեկչությունից տուժած Հայաստանի քաղաքացիների համար թեժ գիծ է բացվել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Բրյուսելում ահաբեկչությունից տուժած Հայաստանի քաղաքացիների համար թեժ գիծ է բացվել. +32.2.3484406»,-գրել է Բալայանը: Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետեւանքով։

Իր հերթին, Բրյուսելում ՀՀ դեսպանատունը Twitter-ի էջում գրել է. «Օդանավակայանում գտնվող ընտանիքի անդամների կամ ընկերների վերաբերյալ հարցումները համար զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարով` +32.2.7537300»:

Նշենք, որ այսօր՝ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից նախնական տեղեկություններով 21 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են։ Պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ։ Բոլոր չվերթները չեղարկվել են, օդանավակայանը փակ է։

Կասկածներ կան, որ  կատարվածն ահաբեկչություն է: