News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաեւ ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, ծանոթացել է ինժեներական եւ ամրաշինական կառույցների վիճակին, ընթացիկ աշխատանքներին, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով:

Զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ եւ հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաեւ մարտի 21-ին մեկնարկած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների շրջանակում բացազատված վրանային ավանում, լսել է բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչների զեկույցներն ու առաջարկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ