News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանյան «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ն պետք է Տանզանիայից Հայաստան տեղափոխեր 61 կապիկները, իսկ այնտեղ ձերբակալված Վարդանյան եղբայրները որեւէ առնչություն չունեն արտահանման եւ իր ՍՊԸ-ի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը:

«Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյաններն իմ ընկերներն են: Նրանք որեւէ կապ չունեն «Զօօ Ֆաունա Արտի» հետ, որն էլ պայմանագրով Հայաստան պետք է տեղափոխեր կապիկներին: Պարզապես մարտի 23-ին Վարդանյան եղբայրները եկել էին օդանավակայան, որ բագաժ ուղարկեին Հայաստան: Գիտեին, որ ինքնաթիռ է գալու, որոշել էին իրերի մի մասն ուղարկել: Այդ պահին ով օդանավակայանում եղել է, ձերբակալվել է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Արթուր Խաչատրյանը:

Էկզոտիկ կենդանիների ներմուծմամբ զբաղվող Արթուր Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ իրենք ամեն ինչ արել են օրենքով, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն եւ իրավունք են ունեցել՝ այդ կապիկներին Հայաստան տեղափոխելու համար:

«Մենք բոլոր փաստաթղթերն ունենք: Անօրինական ոչինչ չենք արել: Չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Սակայն այս պահին առաջնային է, որ մեր համերկրացիները ձերբակալված են Տանզանիայում: Արդեն փաստաբաններ ենք վարձել, երեքշաբթի էլ նախնական նիստն է լինելու»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ ձերբակալված Արտյոմ Վարդանյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայնում ձերբակալվել են ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում է, որ եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ:

Ըստ պարբերականի՝ չնայած Տանզանիայում արգելված է վայրի կենդանիներին երկրից դուրս բերելը, Վարդանյան եղբայրները անհայտ ճանապարհով կարողացել են ձեռք բերել կենդանիներին արտահանելու թույլտվություն:

Հիշեցնենք, որ Արտյոմ Վարդանյանը 2014թ. ամռանը հայտնվել էր սկանդալում: Նրան պատկանող «Ջամբո Պարկում» կապիկներ էին սատկել, ենթադրվում էր՝ էբոլա վիրուսից: Ընթանում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ