Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտնել է, որ եգիպտական օդանավի առեւանգումը ահաբեկչություն չէ, փոխանցում է RIA Novosti-ն:
«Ամեն բան միշտ կապված է կնոջ հետ»,- ասել է Անաստասիադիսը:

Մարտի 29-ի առավոտյան անհայտ անձն առեւանգել էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող օդանավը, որը վայրէջք էր կատարել Կիպրոսում: Օդանավում կար 81 մարդ: Նրանց ազատել են: