Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է վերադառնան խաղաղ բանակցություններին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

«Ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի էսլակացիայով: Կոչ եմ անում բոլոր կողմերին վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։

Վերջին տվյալներով Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 տանկ, 2 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա: Ղարաբաղյան կողմը կորցրել է մեկ տանկ:

Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել շուրջ 40 մարդ: Զհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Գրադ» կայանքից արձակված կրակոցից մահացել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են: