Մեծ շնորհակալություն բոլորին, որ այս բարդ պահին չկա իշխանություն ու ընդդիմություն՝ բոլորս եղբայրներ ու քույրեր ենք: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ապրիլի 4-ին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այս երկու օրերին մենք աշխատել ենք բոլոր խմբակցությունների հետ: Պատրաստել ենք ամբողջ միջազգային համայնքին ու կազմակերպություններին ուղղված կոչեր: Շատ շնորհակալ եմ, որ այս բարդ պահին չկա իշխանություն ու ընդդիմություն, բոլորս եղբայրներ ու քույրեր ենք: Մենք պետք է հաղթահարենք այս բարդությունները ու եղբայր ու քույր մնանք: Պետք է հասկանանք, որ բոլորս պետք է միասին գործենք, որ Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքն է»,- ասել է նա:
Փոխխոսնակ. Շնորհակալություն, որ հիմա չկա իշխանություն ու ընդդիմություն. Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք
Հասանելի է
русскийՏեղադրություն











