News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր բնակիչներ այսօր՝ ապրիլի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղում մասնակցել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի հուղարկավորությանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքվածները ցնցված, միաժամանակ զայրացած էին ողբերգական այս դեպքից: «Վաղինակի մահը վկայում է՝ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ ամեն գնով ոչնչացնել Արցախի բնակչությանը: Մենք մի ելք ունենք՝ պաշտպանել մեր հայրենիքը ահաբեկիչներից»,- մեր թղթակցի հետ զրույցում նշեց ներկաներից մեկը: Հուղարկավորությանը մասնակցող զինվորականներից շատերը հենց թաղումից հետո մեկնելու էին առաջնագիծ՝ շարունակելու հայրենի երկրի պաշտպանությունը հակառակորդից:

Վաղինակ Գրիգորյանը զինվորականի որդի էր, ընտանիքով բնակվում էին Զորավան գյուղում: 12-ամյա Վաղինակը սպանվել է դպրոցում:  Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով եւս երկու երեխա վիրավորվել էին:

Լուսանկարները՝ PHOTOLURE-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ