Արցախում  պաշտպանության նախարարության  օպերատիվ իրազեկման կենտրոնում ընթանում է Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանի ասուլիսը:

Նշենք, որ հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն չորս օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական եւ միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը ամեն օր երեկոյան ներկայացնում է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր եւ օբյեկտիվ տեղեկատվություն: