News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 27-28-ին կայանալու է հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական  հանձնաժողովի նիստը:

Նիստի արձանագրության ստորագրումը կայանալու է սեպտեմբերի 27-ին: Նիստին մասնակցելու են հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու նրա բելառուս գործընկեր Նիկոլայ Սնոպցովը:

Սեպտեմբերի 27-ին կայանալու է նաեւ նախարարների մամուլի ասուլիսը:

Նշենք, որ 2010թ. առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ: Երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը գնահատվում է 29 մլն դոլար: Հայաստանից Բելառուսը հիմնականում գնում է թանկարժեք քարեր, էլեկտրական սարքեր եւ գյուղատնտեսական ապրանքներ: Հայաստանը, իր հերթին, ներկրում է «ԲելԱզ»-ներ: Որոշ տվյալներով, մինչեւ տարեվերջ ապրանքաշրջանառությունը կարող է հասենլ 40 մլն-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ