Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են որ ԵՏՄ Կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Երեւանում, մայիսի 20-ին: Այս մասին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ կլինի ճշտել կողմերի դիրքորոշումը, որպեսզի Հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել ու պատրաստել նոր փաստաթղթեր: Մասնավորապես մենք պայմանավորվել ենք, որ Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ Երեւանում մենք կվերադառնանք Նավթի ու նավթամթերքի միասնական շուկա ստեղծելու հայեցակարգի մասին հարցի քննարկմանը: Երեւանում կշարունակվի նաեւ երկաթգծային փոխադրումների հարցի քննարկումը: ԵՏՄ երկրների վարչապետները պայմանավորվել են, որ նմանատիպ հանդիպումներ հաճախ կանցկացնեն»,- ասել է Սարգսյանը: