Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը կարող է միջնորդ լինել Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում: Այդ մասին սեպտեմբերի 27-ին կայացած ասուլիսում հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ փորձագետի, Իրանը «շրջապատված է ԱՄՆ զորքերով», ուստի ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որն ունի հատուկ պոտենցիալ: Հայաստանը կարող է կամուրջ լինել, մի բան, որ այլ երկիր չի կարող անել»,- նշել է Կիրակոսյանն ու հավելել, որ Իրանն էլ շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար:
ՌԱՀՀԿ տնօրենը նշել է նաեւ, որ Իրանում ներկայումս իրավիճակն անկայունանում է, իսկ այն ինչ կատարվում է Իրանում, պատերազմի նախանշաններ են, ինչի վառ օրինակը իրանական ատոմային օբյեկտները համակարգչային վարակով վարակելու փաստն է:




























