Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: (ֆոտոռեպորտաժ)

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը եւ երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նախնական տվյալների՝ կան 8 տուժած և 2 զոհ:

Վիրավորներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Մեր տեղեկություններով, պայթյունը որոտացել է թիվ 63 երթուղու ավտոբուսում։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am