News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օպտիմալացման հետ կապված յուրաքանչյուր բարեփոխում ցանկացած երկրում դժգոհություն է առաջ բերում, Երեւանում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահի՝ ազգային փորամասնություների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը՝ խոսելով Վրաստանի հայկական դպրոցներում հայ ուսուցիչների թվաքանակի կրճատման մասին։

Նրա խոսքով, այս գործընթացն ուղղված չէ կոնկրետ հայկական դպրոցների ուսուցիչների դեմ եւ տեղավորվում է Վրաստանի կրթական բարեփոխումների տրամաբանության մեջ։ «Ի՞նչ է, օպտիմալացման ժամանակ Հայաստանում ուսուցիչներ չե՞ն կրճատվել»,- նկատեց Բայբուրդը։

Նա նաեւ ընդգծեց, որ հայկական դպրոցներում մայրենի լեզվի դասաժամերի կրճատումը եւս չպետք է դիտարկել որպես Վրաստանի հակահայկական քաղաքականություն։ «Վրաստանի իշխանությունները պարզապես շահագրգռված են, որ հասարակությանն ինտեգրվելու համար այդ երկրի հայերը մայրենի լեզվին զուգահեռ տիրապետեն նաեւ վրացերենին»,- հստակեցրեց Բայբուրդը։ «Չգիտես՝ ինչու, ոչ ոք չի խոսում այն մասին, որ միայն այս տարի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով 200 հայ աշակերտներ ընդամենը մեկ քննությունով ընդունվեցին վրացական բուհեր։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում լայնամասշտաբ ճանապարհաշինական աշխատանքների մասին, որը վրացական կառավարությունն իրականացնում է հայաբնակ շրջաններում»,- զայրացավ խորհրդականը։

Նա նաեւ հերքեց Վրաստանում հայկական եկեղեցիների ավերման մասին լուրերը։ «Ինչպե՞ս կարող են Վրաստանում հայկական եկեղեցիներ ավերել, եթե վերջին ժամանակներս Ջավախքում 30 հայկական եկեղեցի է բացվել»,- նշեց Բայբուրդը։

Նա նաեւ հավաստիացրեց, որ պատրաստ է Աստվածաշնչի վրա երդվել, որ Վրաստանում չեն խախտվում հայերի իրավունքները, գոյություն ունեն հայկական բազմաթիվ հասարակական եւ մշակութային կազմակերպություններ, եւ հայերն, ընդհանուր առմամբ, իրենց այդ երկրի լիիրավ քաղաքացի են զգում։ «Ես միայն մի բան եմ ուզում, որ հայերին վրացիների դեմ չտրամադրեն, սակայն դրանում շահագրգիռ ուժեր կան»,- իր խոսքն ամփոփեց Բայբուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ