News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Այս փուլում ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծին Կառավարությունը հավանություն չի տվել: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին:

Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»:

«Հետեւաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,-նշել է նա:

ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայան էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հիշյալ նախագիծը 30-օրյա ժամկետում (լրանում է մայիսի 19-ին) պիտի քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովում, տվյալ դեպքում արտաքին հարցերի հանձնաժողովում:  «Քննարկումից եւ եզրակացությունից հետո օրինագիծը ընդգրկվում է լիագումար նիստի օրակարգի նախագծում, որտեղ կարող է ընդունվել 3 տարբերակներից մեկը. ընդգրկել չորսօրյա նիստերի օրակարգ, հետաձգել, մերժել»,-ասաց Բաբայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն, այսօր՝ մայիսի 5-ին, իր նիստում հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- նման եզրակացություն է տվել ՀՀ ԱԳՆ-ն «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծին, որը ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ