News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Էրեբունի համայնքի մաս կազմող Ջրաշենում մսատու կենդանիները սատկում են անհայտ հիվանդությունից. Ջրաշենցիները համոզված են, որ գյուղում մսատու կենդանիների դաբաղ համաճարակ է տարածված, սակայն, պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում` անասուններին փրկելու համար: Արդեն երկար տարիներ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները, սակայն, զարմացած են, որ տարվա այս սեզոնին դաբաղ հիվանդություն կա: Ջրաշենցիների խոսքով, անասունների սատկելու մեղավորը նաեւ համայնքի անասնաբույժն է` ժամանակին կենդանիներին չի պատվաստել, որի հետեւանքով  30 կով եւ 6 հորթ է սատկել:

NEWS.am-ի հետ զրույցում 77-ամյա Եսլով Գեւորգյանը, որի կովը մեկ շաբաթ առաջ է սատկել, նշեց, որ ահազանգել են պատասխանատու մարմիններին, սակայն, մինչեւ այսօր, դեռ ոչ ոք չի գնացել համայնք` հասկանալու անասունների անկման պատճառը: Եսլով պապի խոսքով, համայնքի անասնաբույժին էլ երկար ժամանակ  չեն տեսել` զանգում են, ասում է` «հեռու եմ ապրում, Արաբկիրում, ոնց գամ»:

«Իմ կովը լավ էր, առավոտ եկանք, տեսանք վեր է ընկել, սատկել է: Մենք ոչ մի բան չենք ուզում, մենակ մասնագետ է պետք, տեսնենք` ինչն է պատճառը: Մորթել ենք կովին, միսը կերել ենք, բա չգան տեսնեն` էս ինչ հիվանդություն ա, իմանանաք` գլխներիս ինչ ա գալու»,-ասում է Եսլով պապը:

Ջրաշենցի Անահիտ տատիկն էլ, որի հորթը մի քանի օր առաջ է սատկել, նշում է, որ անհրաժեշտ է լաբորատոր քննության ենթարկել հիվանդ կենդանիների միսը` հասկանալու համար հիվանդության պատճառը:

«Հորթս` Իվանաս, սրանից մի քանի օր առաջ լուծ էր ընկել, դեղեր տվեցինք անցավ, սակայն, երկու շաբաթ անց իրիկունը հիվանդացավ, գիշերն էլ սատկեց: Խեղճացել էր, զոռով կաթ տվեցի Իվանիս, մի կերպ կերավ: Անասնաբույժին էլ քանի անգամ զանգեցի, ասում է` գործ ունի ժամանակ չունի, բա անասնաբույժ ես, չգաս սրսկես, տեսնես` ոնց են անասունները: Վերջին անգամ երկու տարի առաջ է եկել, դրա դեմքը երկու տարի է չենք տեսել: Հորթը սատկեց,  միսը տվեցինք հարեւանի շանը կերավ, շունը շահեց, մենք չէ»,- կատակով պատմում է 71-ամյա Անահիտ տատը:

Ջրաշենցի տիկին Նելլին էլ, որի հորթը երեկ է սատկել,  այժմ անհանգստացած է իր խոզերի ճակատագրով. վարակվել են, հրաժարվում են  ուտել, անընդհատ պառկած են, իսկ հեռու ապրող  համայնքի անասնաբույժն էլ հրաժարվում է հասնել Ջրաշեն եւ հասկանալ անասունների անկման պատճառը.«Անասնաբույժին չենք տեսել, հատուկենտ մարդկանց տներն է մտել, չենք էլ ճանաչում մինչեւ հիմա, երեք տարի է տեղամասային անասնաբույժ է: Զանգեցինք ասացինք արի, ասում է` 10000 դրամ տաքսու գումար եք վճարելու, որ Քանաքեռից հասնեմ էդտեղ: Մի քանի խոզ ունեմ, որոնք վատ են, վարակվել են, սկզբից վատ կեր են ուտում, հետո ոտքերն է ցավում,  պճեղներն են պոկվում ու սատկում են: Սրանցով ենք մենք ապրում, դա էլ չկա արդեն»:

Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հաղորդել են, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:

Վերջին ամիսներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հարեւան Թուրքիայում եւ Իրանում, արձանագրվել էր դաբաղի հենց այս ենթատեսակը, որի տարածման վտանգն առկա է նաեւ մեր հանրապետությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ