News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի վճարային հաշվեկշիռը 2010 թ. 6 ամիսների կտրվածքով բացասական է մոտ 28 մլն դոլարով։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տեղեկատվության մեջ:

Վճարային հաշվեկշիռն արտահայտում է դրսից ստացվող եւ դեպի դուրս գնացող բոլոր ֆինանսական հոսքերի մնացորդը։ 2009 թ. նույն ժամանակահատվածում վճարային հաշվեկշիռը եղել է դրական՝ 13,7 մլն դոլար։

Վճարային հաշվեկշիռն ունի 2 մաս՝ ընթացիկ հաշիվ եւ կապիտալի հաշիվ։ Ընթացիկ հաշիվը ավանդաբար բացասական է, այս տարի այն աճել է 159 մլն դոլարով եւ կազմել -695 մլն դոլար։ Ընթացիկ հաշվի բացասական մնացորդը հիմնականում պայմանավորված է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռով։

Կապիտալի հաշիվը, ընդհակառակը՝ դրական է եւ կազմում է 667 մլն դոլար։ Կապիտալ հաշվում վճռորոշ դեր են խաղում օտարերկրյա ուղղակի ներդրումները եւ օտարերկրյա վարկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ