News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավելացել է տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունների թիվը. հիմնականում տարիքով մեծ տղամարդիկ ամուսնանում են տարիքով փոքր աղջիկների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ նշելով, որ ավելացել է նաեւ այն  տղամարդկանց թիվը, «որոնք մեկից ավելի ընտանիք» են ունենում:

«Եթե առաջ հիմնականում 20 տարեկանն ամուսնաում էր նույն տարիքի կնոջ հետ, այժմ տարիքային տարբերությամբ ամուսնություններն աճել են: Բացի այդ տղամարդկանց թիվն է ավելացել, որոնք մեկից ավելի ընտանիք ունեն՝ իհարկե, այս ամենն անում են թաքուն: Իմ կարծիքով, հիմնական պատճառը երկրում ստեղծված պայմաններն են՝ պատերազմ, արտագնա աշխատանք. տղամարդկանց թիվը նվազել է` պատերազմների եւ արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ