News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մինսկի խմբի երկրների ԱԳ նախարարները, պաշտոնական Վաշինգթոնը, պաշտոնական Փարիզն ու պաշտոնական Մոսկվան ընդունել են պաշտոնական Երեւանի առաջարկները եւ ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երեւանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը:

«Ադրբեջանն ասում էր՝ հողերից դուրս եկեք, նոր ներդնենք մեխանիզմներ, մենք տեսանք, որ այստեղ եւս Ադրբեջանն իր նպատակին չհասավ: Իսկ ՀՀ նախագահի առաջարկ՝ որ հետաքննության մեխանիզմների իրականացումը պարտադիր է այս փուլում, ընդունվեց 3 համանախագահ երկրների կողմից»,-ասաց նա:

Շարմանազնովը նկատեց, որ Վիեննայում ընդունված հայտարարությունում նշվեց, որ է բացառապես խաղաղ կարգավորում պետք է լինի: «Այսինքն Ադրբեջանի նպատակը զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցություններից, չիրականացավ: Մեկ բառով ասած այս հանդիպումը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի երկրների ԱԳ նախարարները, պաշտոնական Վաշինգթոնը, պաշտոնական Փարիզն ու պաշտոնական Մոսկվան ընդունել են պաշտոնական Երեւանի առաջարկները եւ ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երեւանը»,-ասաց նա:

«Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ նախագահ Սարգսյանի առաջարկներն ընդունվել են եւ ընդունվել են ոչ միայն բանավոր, այլեւ իրենց արտացոլումն են ստացել երեկվա հայտարարության մեջ: Սա շատ կարեւոր է: Բանակցությունների վերսկսման համար հանրապետության նախագահը տվել էր մի շարք առաջարկներ ու թեզիսներ եւ երեկ Վաշինգթոնը, Փարիզն ու Մոսկվան հստակ նշեցին, որ համամիտ են պաշտոնական Երեւանի կարծիքի հետ: Երկրորդ՝ վերահաստատելով 1994-ի զինադադարի ռեժիմը նրանք անուղղակիորեն ընդունում են, որ այլ սկզբունքներ չեն կարող գործել, հետեւաբար պաշտոնական Բաքվի ցանկությունները չիրականացան: Բաքվի որեւէ պահանջ չի իրականացել»,-ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ սա հնարավոր եղավ մեր բանակի, զինվորների քաջության շնորհիվ եւ «մեր բանակի ձեռքբերումն ամրագրվեց ու ամրապնդվեց այս հայտարարությունում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրը Վիեննայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ