News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները եւ խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել: Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներին:

«Արդյունքները կյանքը ցույց կտա: Հիմա որեւէ մեկի անունից հավաստիացումներ անելը ճիշտ չի իմ կողմից: Իրոք, մեր նպատակն է, որպեսզի մեր խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով: Բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները եւ խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանելը: Իրականությունը սա է: Հուսով եմ, որ խախտումները քիչ կլինեն: Ես չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները: Հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան էր մինչ այսօր»,- նշել է հանրապետության ղեկավարը:

Նրա խոսքով, պայմանավորվածությունների ձեռք բերմանը մենք շատ մեծ ուշադրություն չպիտի դարձնել՝ հաշվի առնելով անցյալ տարիների մեր փորձը: «Մենք 20 հանդիպում ենք ունեցել, այդ հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը վերադառնալով Բաքու բոլորովին այլ հայտարարություններ է արել: Կյանքը ցույց կտա, թե այս անգամ ինչպես իրադարձությունները կզարգանան: Մեզ համար կարեւորը հետեւյալն է, որպեսզի համանախագահները մեկ անգամ եւս համոզվեն, որ մեր նպատակը նախ ստատուս քվոյի պահպանումը չէ, եւ մեր նպատակը չէ հավերժ պատերազմել, մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելորդ կորուստներ չունենանք: Որեւէ պարագայում ես չեմ համարում արդարացված մեր լավագույն տղաների՝ հանուն հայրենիքի զոհվելը: Շատ լավ կլինի, որ հանուն հայրենիքի նրանք գործեն, հանուն հայրենիքի ապրեն: Բայց եթե նորից եմ կրկնում, ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել, որովհետեւ չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ