News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անդամակցելով ԵՏՄ-ին՝ մենք զրկել ենք մեզ այլընտրանքներից, բոլոր միջազգային հարթակներում հայտնվել ենք փոքրամասնության ու մերժվածների մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Հայաստանի ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է օրինագծի հեղինակ Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, թե մենք մեզ համառորեն համոզում ենք, թե դա դրական տեղաշարժ է:

«ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք գնալով զրկվում են միջազգային ներդրումներից: Դրա համար օր առաջ պետք է կասեցնենք մեր անդամակցությունը: Հասարակության մեջ հիմա մեծ շերտ կա, որ ընդվզում է, քանի որ մեզ ոչինչ չտվեց ԵՏՄ-ն, ՀԱՊԿ անդամ լինելը: Մենք այդպես էլ չստացանք ՌԴ այն 200-միլիոնանոց զինտեխնիկան: Ես կարծում եմ, որ հենց դա էր ապրիլյան քառօրյա պատերազմի սկսելու հիմնական պատճառներից մեկը»,-ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ չի կիսում տեսակետը, թե ՀՀ-ն այլընտրանք չուներ ԵՏՄ անդամակցությանը:

Քոքոբելյանը նշել է, որ կցանկանար, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս հարցում համաձայնություն լիներ, համերաշխության մթնոլորտում անցներ օրինագիծը. «Ես կուզենամ համերաշխության մթնոլորտում սա անցնի: Ես ուզում եմ, որ չդառնանք հիմա ՌԴ փաստաբանները, այլ պաշտպանենք մեր շահերը»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, նա նշել է, որ Բաքուն իր սպառազինության 80 տոկոսը գնում է հենց Ռուսաստանից, երկրորդը Բելառուսն է, իսկ Հայաստանը լինելոբ ՀԱՊԿ անդամ չի կարողացել կասեցնել այդ գործընթացը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ եթե օրինագիծը քվեարկության դրվի, ինքը դեմ կքվեարկի, քանի որ դրանում կան վիճելի դրույթներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ