News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2016 թվականի երկրորդ եռամսյակում Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի օրական 0.85 մլն բարել, ինչն օրական 20 հազար բարելով պակաս է՝ առաջին եռամսյակի համեմատ: Ըստ haqqin.az-ի, այս մասին նշված է նավթի շուկայի մասին ՕՊԵԿ-ի զեկույցում:

ՕՊԵԿ-ի գնահատմամբ, ապրիլին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 20 հազար բարելով՝ հասնելով 0.87 մլն բարելի:

Հիմնականում նավթ է արդյունահանվում «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկում՝ թեթեւ տեսակի Azeri Light նավթ:

BP-ի հաշվարկներով, 2016 թվականի սկզբի տվյալներով Ադրբեջանում նավթի ապացուցված պաշարները կազմում են 7 մլրդ բարել:

Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվալներով, 2015 թվականին երկրում 41.69 մլն տոննա նավթ ու գազի կոնդենսատ է արդյունահանվել, ինչը 0.8%-ով պակաս է նախորդող տարվա ցուցանիշից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ