News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

19-ամյա զինծառայող Հովհաննես Պողոսյանի վիճակի մեջ վիրավորվելուց 1 ամիս անց արդեն դրական տեղաշարժ կա։ Մայիսի 13-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման հարցում նույնիսկ բժիշկներն էին թերահավատ, սակայն Հովհաննեսը կարողացավ հաղթող դուրս գալ կենաց-մահու պայքարում։

«Ստեփանակերտից որ տեղափոխում էին Երեւան, բժիշկները զրո տոկոս շանս էին տալիս, բայց Հովիկս հաղթեց։ Հրաշք տեղի ունեցավ, կոմայից դուրս եկավ»,- ասում է Հովհաննեսի մայրը՝ տիկին Գայանեն։

Հովհաննեսն այսօր արդեն մերսման կուրս է ստանում։ Տիկին Գայանեի խոսքով՝ որդին ցավ է զգում, ինչը նշանակում է՝ զգայարանները գործում են։ Նախօրեին Հովիկն առաջին անգամ վիրավորվելուց հետո սեղմել է մերսող բժշկի ձեռքը։ Տիկին Գայանեին այս փաստը շատ է ուրախացրել․ «Տղայիս վիճակի մեջ ամեն օր մի դրական փոփոխություն է լինում, ամեն օր մի նոր ձեռքբերում ենք ունենում»։

Արդեն մի քանի շաբաթ ինքնուրույն ուտող Հովհաննեսի կոկորդի խողովակն էլ շուտով կհանեն, մոտ 10 օրից էլ վերջապես հիվանդասենյակ կտեղափոխվի: Ամիսներ անց էլ զինծառայողը կրկին պետք է վիրահատության ենթարկվի:

«Անհամբեր սպասում եմ, թե երբ վերջնականապես կլավանա որդիս։ Այս պահին ամենաշատը երազում եմ, որ խոսի։ Վերջին անգամ մայիսի 13-ին եմ լսել Հովիկիս ձայնը, բժիշկներն ասում են՝ ձայնալարերը վնասված են, պետք է սպասել։ Անհամբեր եմ, թե երբ նորից որդուս ձայնը կլսեմ»,- նշում է տիկին Գայանեն։

Անհամբեր մայրը միեւնույն ժամանակ ուրախ է, որ որդու վիճակի մեջ այսքան դրական փոփոխություն է արդեն իսկ կատարվել։ Ինչպես ինքն է նշում, բժիշկները ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, իսկ տղան հաղթեց։

Ի դեպ, Հովհաննեսն իր պայքարելու ունակության մասին դեռեւս ապրիլին էր ծնողներին ու ընկերներին ապացուցել, երբ առաջին անգամ վիրավորվել էր։ Չսպասելով վերջնական ապաքինմանը՝ իր կամքով դուրս էր գրվել հոսպիտալից եւ մեկնել առաջնագիծ՝ ընկերներին օգնության։

Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ առկա էր ուղեղային կոմա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ