News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անիի Մայր տաճարում նամազի արարողություն անցկացնելը պայմանավորված չէր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկա չլինելու փաստով. պատճառը ներքին օգտագրծման համար իսլամիստական միտումները շրջանառության մեջ դնել էր, որոնք դրսեւորվեցին Անիի Մայր տաճարում նամազ իրականացնելու մեջ։ Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով, դա պարզապես նամազի արարողություն չէր, այլ քաղաքական ակցենտներ պարունակող երեւույթ։ «Արմատական իսլամիստները խուսափում են քրիստոնեական եկեղեցիներում արարողություններ մատուցելուց: Սա, պարզապես, մեր ժողովրդին ուղղված մի պարզ ուղերձ էր, որ քրիստոնեական պաշտամունքային կոթողները պատկանում են Թուրքիային։ Սա իրավատերերի հետքերը ջնջելու մի փորձ էր»,- նկատեց հոգեւորկանը։
Ամփոփելով՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը կեսկատակ-կեսլուրջ նշեց. «Թուրքերը նամազն Անիի Մայր տաճարում անցկացրեցին՝ հասկանալով, որ այնտեղից Աստծո հետ հաղորդակցությունն ավելի լավ է ստացվում»։

Նշենք, որ Անիի կործանումից հետո՝ 1064 թվականից սկսած շուրջ 60 տարի, Անիի Մայր տաճարը գործել է որպես մզկիթ։ Վրաց Դավիթ թագավորը, գրավելով մայրաքաղաք Անին, այն վերադարձրել է քրիստոնյաներին, ինչից հետո էլ Մայր տաճարը շուրջ 300 տարի ծառայել է որպես քրիստոնեական եկեղեցի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ այսօր՝ հոկտեմբերի 1-ին հայկական Անիի Մայր տաճարում իրականացրել է ուրբաթօրյա նամազը: Նամազից հետո ելույթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականցված պատարագների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ