News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը Ֆրանսիայում ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի կողմնակից է։ Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ելիսեյան պալատում կայացած հանդիպումից հետո։

«Մենք հանրաքվեի կազմակերպման կողմնակից ենք, որպեսզի ֆրանսիացիները կարողանան ընտրել՝ ուզում են մնալ ԵՄ կազմում թե ոչ»,– ասել է Լե Պենը եւ նշել, որ, ցավոք, նախագահը բացասական պատասխան է տվել։

«Մենք կարծում ենք, որ դա վրդովեցուցիչ է, եւ չի կարելի ֆրանսիացիներին ընկալել որպես 5-րդ անիվ»,– հավելել է նա, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Լե Պենի կարծիքով եվրոպական մայրաքաղաքները ճնշում են գործադրելու Լոնդոնի վրա, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս ցավոտ դարձնեն, որպեսզի մյուս ժողովուրդները չցանկանան հետեւել բրիտանացիների օրինակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
ԱԺ-ում լսումներ կլինեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի թեմայով
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններ…
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ