News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Իմ վրա շիշ նետողը դիմեց փախուստի, եթե մնար, մի փոքր կծեծեի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ ակտիվիստներից մեկը շիշ էր նետել նրա ուղղությամբ:

«Ես գնացի բողոքի ակցիայի, հանդիպեցի ցուցարարների հետ, բացատրում էի ՀՕՊ համաձայնագիրը: Ամենակարեւորը՝ իրենց հետաքրքրում էր, թե Ղարաբաղի հետ հարցը ոնց կլինի:  Ասացի այն, ինչ-որ գրված է պայմանագրում եւ ասացի, որ համաձայնագրին դեմ կամ ձեռնպահ կլինի մի 10 հոգի: Ինչ-որ մեկը ագրեսիվ մոտեցավ ինձ, ասեց՝ դու էլ ես նույնը, Սերժն էլ, Ռոբերտն էլ: Չհասկացա, թե այդ ֆրազան ինչ կապ ունի այս ամենի հետ: Նայեցի դրան՝ ասացի պրովոկացիա ես անում: Մի հատ շիշ վերցրեց ու տակով շպրտեց իմ վրա: Շշով ինձ չի խփել»,-ասաց Բագրատյանը:

Հարցին, թե արդյոք ոստիկանները միջամտեցին այդ պահին, Բագրատյանը պատասխանեց. «Այո, եթե ոստիկաններն էդտեղ չլինեին, նա կստանար իր պատասխանը: Սա կարող է լինել խելագար, իշխանության ներկայացուցիչ, քանի որ ես դեմ եմ համաձայնագրին, ինքն էլ կողմ է, կարող էր լինել ադրբեջանական շպիոն, կարող էր լինել վրացի մենշեւիկ»:

Նա հավելեց, որ դեպքի հետ կապված շուտով իրավապահները պիտի այցելեն իրեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ միասնական Հակաօդային պաշտպանության համաձայնագրի դեմ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ հետնամուտքի մոտ ցուցարարներից մեկը շիշ է նետել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ուղղությամբ:

Ոստիկանությունը բերման է ենթարկել շիշ նետող տղամարդուն՝ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով:

Նշենք, որ Ռուսաստանի հետ համատեղ Հակաօդային պաշտպանության համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ