News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին զարմացնում է, թե ինչպես կարող են ընդդիմադիր պատգամավորները դեմ արտահայտվում մի բանի, որի այլընտրանքը չկա:

«Ովքեր խոսում են ինքնիշխանության կորստի մասին, սակայն իրականության մեջ ասում են՝ թողեք այն ճյուղը՝ չունենալով այն, որը կբռնենք, նույնն է, որ ասեն՝ բերանքսիվայր ընկեք գետնին: Պետք չէ խեղաթյուրել, շեղել պրոցեսը: Տպավորություն ունեմ, որ ապրիլյան պատերազմը ոմանց համար առիթ էր մեզ զրկել նրանից, ինչ ունենք: Չեմ էլ ասում՝ պրոհայկական ելույթների մասին, որոնք հակառուսական տրամադրություններն են ուզում քաջալերել»,- այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ քառօրյա պատերազմից հետո խաղի կանոններ են փոխվել, հետեւաբար, պետք է մտածել՝ մենք ուզում ենք ուժեղանալ, թե ոչ, իսկ ՀՕՊ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ուժեղանալու. «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր պետության սուրբ իրավունքն է: Եթե ձեզ թվում է, որ մեզ վրա հարձակվեն, պիտի զանգենք, հարցնենք՝ ինքնապաշտպանվենք, թե չէ, ուրեմն դուք էս երկրից չեք, էս ինչ պրիմիտիվ մոտեցումներ են: Ինքնապաշտպանությունն իրականացնում ենք մեր ձեռքի տակ եղածով: Ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, թե ով ինչ ուներ, պաշտպանվեց: ով ասաց՝ հրաման պիտի տայինք: Եթե քթիդ տակ չունես ուրիշ բան, ո՞նց կարելի է դեմ խոսել այն ամենին, ինչն ամրապնդում է մեր պաշտպանական ռեսուրսները: Սա ուղղակի աբսուրդի թատրոն է»:

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրին:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ