News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական խոհանոցում թարմ լոլիկից թափանցիկ, անգույն եւ բուրավետ հյութ պատրաստելու եղանակ կա, բայց դրա գործարանային արտադրությունը կարողացել են կազմակերպել միայն Ճապոնիայում:

Ճապոնական Ֆուկուի նահանգում տեղական լոլիկից պատրաստվող հյութը կոչվում է «Tomato Crystal»:

Այն ստանում են հետեւյալ կերպ. հասուն լոլիկները կախում են կտորից պարկերով եւ աստիճանաբար հեղուկ ավելացնում, իսկ հյութին կարմիր գույն հաղորդող միջուկը պարկի մեջ է մնում:

Ըստ Kedem-ի, հյութին աղ, շաքար, ներկանյութեր եւ բուրավետ նյութեր չեն ավելացնում: Առանց դրանց էլ համեղ, բուրավետ եւ թարմ հյութ է ստացվում: Ոսկեգույն հյութի մեկ փոքր շիշը 18-20 դոլար արժե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ