News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ հուլիսի 9-ին 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 9-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Գոռ Պ.-ն եւ «թեւատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ 21-ամյա Նելսոն Ա.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գոռ Պ.-ն ու Նելսոն Ա.-ն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի եւ քննչական բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 3.00-ին, Երեւան քաղաքի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Գոռ Պ.-ին ու Նելսոն Ա.-ին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 21-ամյա Նորիկ Ս.-ն:

Հուլիսի 9-ին, ժամը 8.00-ին, Նորիկ Ս.-ն բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նորիկ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Երեւանում գիշերը 21-ամյա երիտասարդներ են դանակահարվել (Ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ