News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարին՝ առաջարկելով սկսել ուսումնասիրել Լարսի անցակետի փակման հետեւանքով ՌԴ ընկերությունների՝ ավիատոմսերի գները թանկացնելու հարցը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը :

«Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պատասխան գրությունը, որով տեղեկացվում եմ, որ Լարսի անցակետի փակման հետեւանքով ավիատոմսերի գները թանկացնող ընկերությունները ՌԴ ռեզիդենտ ընկերություններ են:

 Իրավական առումով նշեմ հետեւյալը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 4-դ հոդվածի համաձայն՝ ապրանքային շուկայի սուբյեկտներն են տվյալ ապրանքի/ծառայության իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) եւ ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը): Այսինքն օրենքը տարբերություն չի դնում տվյալ ապրանքային շուկայում գործող սուբյեկտի ՀՀ կամ օտարերկրյա ռեզիդենտ լինելու մասով: Միակ պայմանը, ըստ օրենքի, ՀՀ-ում համապատասխան ապրանք/ծառայություն իրացնելն է: Հետեւաբար, հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է ՀՀ-ում գործող այդ ընկերությունների գործունեության հետ կապված վարչական վարույթ հարուցելն ու նրանց պատասխանատվության ենթարկելը: Այլապես ստացվում է, որ այլ երկրում հիմնադրված եւ Հայաստանում մասնաճյուղ ունեցող ցանկացած ընկերություն ՀՀ քաղաքացիների հետ գործարքներ կնքելիս կարող է իրեն թույլ տալ խախտել ՀՀ-ում գործող՝ տնտեսական մրցակցությանը վերաբերվող օրենսդրությունը եւ չենթարկվել պատասխանատվության, եթե իր հիմնադրման վայրի համապատասխան մարմինը (իհարկե՝ առկայության դեպքում) դա չցանկանա կամ երբ ցանկանա:

Նույն օրենքի 5-րդ հոդվածով՝ հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

Ինչպես արդեն նշել եմ, առկա է հիմնավոր կասկած առ այն, որ այդ բոլոր ընկերությունները պայմանավորվել են գների միաժամանակյա բարձրացման վերաբերյալ, քանի որ Լարսի փակման ժամանակահատվածում վառելիքի էական թանկացում կամ այլ օբյեկտիվ պատճառներ չեն եղել, որոնք կարող էին լինել ավիատոմսերի գների 2-3 անգամ աճելու նախապայման:

Տվյալ դեպքում առնվազն ինձ համար ակնհայտ է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը որեւէ գործուն քայլ կատարելու նպատակ չունի, իսկ նշված ավիաընկերությունները կարող են հանգիստ հաշվել օրենքի խախտմամբ ստացված իրենց գերշահույթը»,- ասվում է հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ