News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բուլղարիան կարող է Իրանից գազ արտահանել Հայաստանի եւ Վրաստանի տարածքով: Natural Gas Europe պարբերականի փոխանցմամբ, այս մասին Իրան կատարած այցի ընթացքում հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Նրա խոսքով, Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային միջանցքի հարցը մոտ ապագայում քննարկվելու է Սոֆիայում նախանշված արտակարգ հանդիպմանը: Իսկ Թեհրան այցի շրջանակում Բուլղարիայի էներգետիկայիյ նախարար Տեմենուժկա Պետկովան իրանցի գործընկեր Բիջան Զանգանեի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները:

Նախարար Զանգանեն ընդգծել է, որ Իրանը Բուլղարիային գործընկեր, եվրոպական շուկաներ Իրանի էներգակիրների արտահանման համար դարպաս է համարում:

Իրանական գազի համար հնարավոր ուղիներից մեկը կլինի թուրքական սահմանի մոտ հունական Ալեքսանդրուպոլիսում հեղուկ գազի տերմինալը, ինչպես նաեւ Հունաստանն ու Բուլղարիան միացնող գազատարը: Մինչեւ հոկտեմբերի կողմերը կհստակեցնեն նախագծի տեխնիկական եւ ֆինանսական մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ