News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի՝ ԵՏՄ մեր գործընկերոջ տնտեսության վիճակը հեռու է միանշանակ լինելուց: Այսպես՝ Ռուսաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը  հունվար-հունիսին տարեկան հաշվարկով աճել էր խորհրդանշական 0,4 տոկոսով: Դրանում իր «ներդրումն» ուներ օգտակար հանածոների արդյունահանումը (աճել է 2,6 տոկոսով), մինչդեռ վերամշակող արդյունաբերությունում գրանցվել է անկում (0,9 տոկոսով):

Օգտակար հանածոների ոլորտում դրական ցուցանիշը զգալիորեն ապահովել էր նավթը, որի արդյունահանումը աճել է 2,9 տոկոսով: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում արդյունահանվող հում նավթի շոշափելի մասը (ընդհանուր ծավալի կեսի կարգի) երկրում է մնում՝ հետագա մշակման համար:

Դրա հետ մեկտեղ, ռուսական նավթի արտահանումը նշված ժամկետում ավելացել է 5,8 տոկոսով: Այստեղից կարելի է ենթադրել, որ հետագա մշակման համար երկրում մնացող նավթի բաժինը որոշ չափով կրճատվել է: Ավտոմեքենայի բիզնեսի արտադրությունն, օրինակ, աճել է 1,3 տոկոսով, իսկ ահա դիզվառելիքը կրճատվել է 1,7 տոկոսով: Քանի որ արտադրության ծավալով դիզվառելիքը 1,9 անգամ գերազանցում է ավտոմեքենայի բիզնեսի ցուցանիշը, այս ոլորտում ընդհանուր առմամբ անկում է գրանցվել:

Չնայած հում նավթի համաշխարհային գների նվազմանը, Ռուսաստանում ընթացիկ տարում բենզինի գինը շարունակել է աճել: Դրա պատճառներն են ավտոլցակայանների համակարգում չարաշահումները, ինչպես նաեւ բենզինի ակցիզի կրկնակի թանկացումը: Նշենք, որ բենզինի արտահանման դեպքում (այդ թվում՝ Հայաստան) ակցիզային հարկը արժեքից հանվում է:

Ինչպես հայտնի է, Ռուսաստան մեկնող մեր աշխատանքային միգրանտների մեծ մասը զբաղված է շինարարության ոլորտում: Մինչդեռ այդ ոլորտում իրավիճակն ամենեւին հուսադրող չէ: Դրա առաջատար ճյուղերից մեկում՝ բնակարանային շինարարության մեջ նկատվում են բացասական  միտումներ: Դա մասնավորապես անդրադառնում է մի շարք հիմնական շինանյութերի արտադրության դինամիկայի վրա:

Այսպես՝ հունվար-հունիսին ցեմենտի արտադրությունը կրճատվել է 12,5 տոկոսով, աղյուսինը՝ 19,4 տոկոսով, երկաթբետոնե հավաքովի կառուցվածքներինը եւ դետալներինը՝ 19,3 տոկոսով եւ այլն:

Հավելենք, որ ռուսաստանցի մի շարք փորձագետներ ընթացիկ տարվա համար բնակարանային շինարարության ճյուղում կանխատեսում են  երկնիշ անկում: Հիմնական պատճառը բնակարանների առաջնային շուկայում վճարունակ պահանջարկի կրճատումն է: Հասկանալի է, որ  ճյուղում շինարարության կրճատումը կհանգեցնի բանվորական ուժի պահանջարկի նվազման: Չի բացառվում նաեւ շինարարական կազմակերպություններում աշխատավարձի վճարման սառեցման:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր հատվածի հետ բանկի ծրագրերը և համագործակցության նոր ուղիները
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի...
ՀՀ ֆինանսների նախարարն ու Եգիպտոսի պատվիրակությունն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի…
Փորձագետները մեկնաբանել են հայկական դրամի արժեւորումը և դրա ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների վրա
ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ նրա, փայլուն է կատարում իր աշխատանքը և նվազեցնում է ռիսկերը, երբ առաջանում...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում ճանապարհի կառուցման համար
ՎԶԵԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի ճանապարհի կառուցման համար...
Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը Երևանում է, մարզերից առաջատարը Սյունիքն է
Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձը մայրաքաղաքում է՝ միջինում կազմելով 299․804 դրամ. մարզերից Սյունիքում  է ամենաբարձր միջին ամսական անվանական…
Երեւանում մեկնարկել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ամենամյա ժողովը
Մայիսի 14-ին մեկնարկել է ՎԶԵԲ ամենամյա ժողովը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ