News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի դրությամբ գրանցել է 20 կուսակցություն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնել են Վրաստանի ԿԸՀ մամուլի ծառայությունից

Գրացվել են՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան», Սերգո Ռատիանիի «Միացյալ ազգային շարժում», Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ», Շալվա Նաթելաշվիլիի «Լեյբորիստական կուսակցություն», Իրմա Ինաշվիլիի «Հայրենասերների դաշինք», Նինո Բուրջանաձեի «Միավորված դեմոկրատական շարժում», Զուրաբ Կոբիաշվիլիի «Ժողովրդական իշխանություն», Դավիդ Թեւզաձեի «Վրաստանն աշխարհի համար», Միխայիլ (Գելա) Սալուաշվիլիի «Արդարության վերականգնման միություն. Ժողովրդի ձայն. մեր ճշմարտությունն Աստվածն է», Իվանե Ցիկլաուրիի «Վրաստանի կոմունիստական կուսակցություն», Գեորգի Լիլուաշվիլիի «Վրաստան», Իվանե (Մամուկա) Գիորգաձեի «Ժողովրդական կուսակցություն», Պաատա Դավիթաայի «Վրաստանի եվրոպական դեմոկրատներ», Գեորգի Չիտիշվիլիի «Մեր հայրենիքը»,  Իրակլի Կոբրավայի «Պահպանողական (միապետական) կուսակցություն», Գեորգի Չինչարաուրիի «Վրաստանի ազգային միասնության կուսակցություն», Դավիդ Ասպանիձեի «Դեմոկրատական շարժում – միացյալ Վրաստան», Վալերի Կվարացխելիայի «Չեզոք Վրաստան», Թեյմուրազ Խաչիշվիլիի «Ցենտրիստներ», Շոթա Մալաշխիայի «Վրաստանի քրիստոնեա–պահպանողական կուսակցություն» կուսակցությունները: Այս մասին փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ  Ռոնի Լիպարտելիանիի «Վրաստանի միավորված դեմոկրատական կուսակցություն» եւ Լամարա Գիորգաշվիլիի «Դեմոկրատական Վրաստան» կուսակցություններին մերժել են գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ