News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները, ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը երկրում հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ գրագետ աշխատանք են ցուցաբերել: Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Շատ կարեւոր էր, որ մեր երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ այս իրավիճակում ցուցաբերեցին խոհեմություն, սառնասրտություն, հավասարակշռություն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:  Մեր ոստիկանության շատ գրագետ աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության գրագետ աշխատանքը մեր բոլորի աչքի առաջ են եւ աչք ունեցողն այդ փոփոխություններն անպայման կտեսնի: Տարիների ընթացքում ոստիկանների գործողությունների մեջ շատ դրական փոփոխություններ են եղել եւ դրա շնորհիվ այսօր մենք կարողացանք այսպիսի հանգուցալուծում ունենալ:  Այսօր մտել ենք այլ փուլ՝ իրավական աշխատանքների, գնահատականների փուլ: Իրավապահ մարմինները կտան դրանց գնահատականը, կգա նաեւ փուլ, երբ կլինեն քաղաքական գնահատականներ»,- ոստիկաններին գովել է Նաղդալյանը։

Դիտարկմանը, թե փոխոստիկանապետ Լյով Երանոսյանը սեռական հայհոյանքներ էր տալիս ԱԺ պատգամավորին, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին եւ լրագրողներին, Նաղդալյանը պատասխանել է, թե քննություն է ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ