News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյումրիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է լիցքավորման համար կայանված ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունը:  NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով տուժել են երկու քաղաղաքացի ՝ պատահական անցորդ եւ գազալցակայնի աշխատակից: Գազալցակայանի պայթյունից զգալի վնաս է կրել նաեւ  գազալցակայնին՝ վնասվել են հաշվիչները: Գազալցակայանի տնօրեն՝ Արթուր Առնավուտյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գազաբալոնը վնասված է եղել. «Մասնագետների ու մեր նախնական զննությունից պարզ է դարձել, որ  բալոնի վրա կա ճեղք՝ պարզ երեւում է որ կեսը երկաթ է, սպիտակ գույնի, բայց  շարունակությունը դառնում է սեւ գույնի, այսինքն ճաք է ունեցել տվյալ բալոնը, որի մեջ լվցել է գազ եւ տեղի է ունեցել պայթյուն»:

Արթուր Առնավուտյանը պատմեց, որ ավտոմեքենայի տերը այն Հայաստան նոր էր բերել եւ անգամ հայկական պետհամարանիշ չի ունեցել՝ միայն գազաբալոնն էին տեղադրել:

Պայթյունից տուժած քաղաքացիներից 56-ամյա՝ Արամ Հովհաննիսյանը ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոցի Վերակենդանացման բաժամնունք, իսկ 29-ամյա Արմեն Միքայելանի վիճակը գտնվում է միջին ծանրությանը: Տուժածները ստացել են մարմնական տարբեր աստճանի վնասվածքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիի գազալցակայաններից մեկում: Ախուրյանի խճուղի 1/1 հասցեում գործող գազալցակայնում տեղի է ունեցել պայթյուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ղրղզստանում առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում...
Ամենաշատ