News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-30-ին Սարի թաղի եւ Խորենացի փողոցներում ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների հետ կապված  ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել։

NEWS.am-ի տեղեկություններով՝ ծառայողական քննության արդյունքում կասեցվել է ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները։ Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տույժերի են ենթարկվել, որոնց թվում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանը աշխատում է ներքին զորքերում, հուլիսի 30-ին Սարի թաղում ցույցը ցրելու ժամանակ նա ծխանռնակ էր նետել ցուցարարների վրա։ Այդ ողջ ընթացքում դեպքի վայրում իրադարձություններին հետեւում էր Աշոտ Կարապետյանը։

Հուլիսի 30-ին ցույցը ցրելիս ոստիկանները ուժ էին կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ։ Ծխանռնակի պայթյունի հետեւանքով  վնասվել էր 16-ամյա Սայադ Հարությունյանի աչքը, որը նույն օրը հեռացրել էին բժիշկները, մի շարք ցուցարարներ ու լրագրողներ ստացել էին մարմնական վնասվածքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ