Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ազատ է արձակվել։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Եղիշե Պետորսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

«Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը հուլիսի 30-ին ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ,  նրա առողջական վիճակը վատացել էր եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվում էր ոստիկանների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: