News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Թալիշում հակառակորդի կողմից 3 ամիս առաջ ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը շուրջ 10 օր է՝ Կարմիր խաչի «Քրոսս» առողջության վերականգնողական կենտրոնում: Նրան այսօր հանդիպեցինք կենտրոնի մարզասրահում. ֆիզիոթերապեւտի հետ պարապում էր, որպեսզի կարողանա ինքնուրույն տեղաշարժվել:

Գլխուղեղի աջ կիսագնդի վիրավորման հետեւանքով Հովհաննեսը ձախ ձեռքն ընդհանրապես չի շարժում: Մասնագետն այս պահին ամեն ինչ անում է, որ գոնե աջ ոտքը սկսի լիարժեք շարժել: Յուրաքանչյուր օր 30 րոպե զինվորը մարզասրահում է, պարապում է ուժերի մեծ լարումով: Կողքին կանգնած մարդիկ հասկանում են՝ Հովհաննեսը ցավ է զգում յուրաքանչյուր շարժումից, միեւնույն ժամանակ աչքերում փայլ կա. զինվորն ուրախանում է, որ մի շարժում էլ կատարեց:

«Մի քանի ամսից Հովհաննեսը պետք է պլաստիկ վիրահատության ենթարկվի: Բացի դրանից, խոսել չի կարողանում: Պատկերացնում եք՝ Թատերական ինստիտուտի ուսանողը չի խոսում, նրան շատ եմ ասում՝ Հովհաննես, պիտի խոսես, դու դերասան ես: Այս առումով էլ առաջընթաց ունենք: Երկու լոգոպեդ է նրա հետ աշխատում: Երբ նոր էր եկել մեզ մոտ, ընդհանրապես չի խոսում, իսկ այժմ բառեր է արտասանում»,- ասում է Հովհաննեսի բժշկուհին՝ Ջուլիետա Ադամովան:

Բժշկուհու խոսքով՝ նման հիվանդներն ավելի շուտ ոտքերն են շարժում, քան ձեռքերը: Դա է պատճառը, որ ձեռքը շարժելու համար Հովհաննեսը դեռ երկար պետք է աշխատի; Կենտրոնի մասնագետները զգում են նաեւ, որ զինվորի տրամադրությունը բարձրացել է: Թե դեռ որքան զինվորը պետք է մնա կենտրոնում, այս պահին հայտնի չէ:

Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։ Նա արդեն երկու անգամ վիրահատվել է Երեւանում:

Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առ այսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016 թվականի մայիսի 13-ին Արցախի զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
ԶՈՒ ԳՇ տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանն անցել է կոռեկտության սահմանները. Գեւորգ Գորգիսյան
Որպես ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը հետապնդում էր մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել ապրիլյան հաղթանակը. Աշոտյան
Կոտրել հաղթողի հոգեբանությունը և 2016թ-ի հաղթանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա...
Ըստ զեկույցի Արտակ Դավթյանը ապրիլյանի մեղավորներից է, բայց նա հիմա ԳՇ պետն է. Էդմոն Մարուքյան
Ապրիլյան պատերազմի խորքային պատճառները գոնե այն մարդկանց շրջանակներում, որոնք ունեն գաղտնիության մատչելիություն, ի սկզբանե պարզ էր…
Ամենաշատ