News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին մեկնարկած «Կինոաշուն» կինոփառատոնի շրջանակում մեկ ամիս Երեւանում եւ Հայաստանի չորս մարզերում կցուցադրվեն հայկական կինոնկարներ:

«Մենք կփորձենք հանդիսատեսին դարձյալ բերել դայլիճ: Սա առաջին քայլերից է: Եթե մեզ նույնիսկ չհաջողվի վերականգնել կինոցանցը, կինովարձույթը, կինոդահլիճն այն իմաստով, ինչ կար մի ժամանակ, ապա մենք գոնե հնարավորություն կունենանք մեր ֆիլմերը հասցնել մեր հանդիսատեսին,  մեր ժողովրդին», - ասել է Կինոյի ազգային կենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Փառատոնի շրջանակում, տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: «Մենք հրավիրել ենք «Կոդակ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ժամանակակից տեխնիկական հնարավորություններին նվիրված սեմինար կանցկացնեն», - տեղեկացրել է Գեւորգյանը:
«Մոսկվա» կինոթատրոնում կգործի հայկական կինոյի պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես, տեղի կունենան կլոր սեղաններ եւ սեմինար-քննարկումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ