News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր՝ օգոստոսի 13-ին «Վերնիսաժում» կազմակերպել են նրա աշխատանքների վաճառք:

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի ընկերներից Սամվել Թադեւոսյանը նշեց, որ քաղաքացիներն արդեն վաղ առավոտից «Վերնիսաժ» են գալիս՝  հատուկ Արթուր Սարգսյանի գործերը գնելու նպատակով:

«Արթուր Սարգսյանի աշխատանքները բերել ենք իր տնից, ավարտված գործերը շատ քիչ են, հիմնականում կիսատ մնացած աշխատանքներ են, որոնք պետք է ավարտենք կամ մենք, կամ նրա եղբայրը: Այսօր վաճառքի ենք հանել զարդատուփեր եւ ժամացույցեր»,- ասաց նա:

«Հաց բերողի» մյուս ընկերը՝ Արմեն Խաչատրյանն էլ ընդգծեց, որ վաճառքից ստացած գումարը փոխանցելու են հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ