News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքով 81.494 մարդ զրկվել է պաշտոնից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայի վարչապես Բինալի Յըլդըրըմը:

«Բարդ է տարանջատել նրանց, ովքեր ուղիղ կապ չունեն ՖԵՏՕ-ի հետ: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում՝ այդ աշխատանքի ընթացքում սխալներ թույլ չտալու համար: Այդ կազմակերպությունը հաղորդակցության իր ցանցերն ունի, այն մոտ 50 հազար անդամ ունի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել Յըլդըրըմը:

Վարչապետը հայտնել է, որ տվյալ պահին Թուրքիայում «աշխատանքից մեկուսացվել են 76,5 հազար պետական ծառայողներ, հեռացվել՝ 4,8 հազար պաշտոնյաներ եւ մոտ 3 հազար զինծառայողներ»:

Անկարան կարծում է, որ 1999 թվականից մշտապես ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը եւ նրա «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությունը» (ՖԵՏՕ) պատասխանատվություն են կրում հեղաշրջման փորձի համար եւ մեծ թվով կողմնակիցներ ունեն երկրի պետական ապարատում եւ բիզնեսում: Դրա հետ կապված իշխանությունները տարբեր մակարդակներում զանգվածային զտումներ են կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ