News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Գերմանիայի հետախուզական ծառայությունից օժանդակություն է պահանջել  քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհների որոնման եւ արտաքսման հարցում, հայտնում է Spiegel-ը: Նշենք, որ Անկարան հենց Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ:

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ից Գյուլենի համախոհների հետախուզման 40 եւ արտաքսման 3 դիմում են ուղարկել Գերմանիա: Թուրքիայի դեսպանատունը բազմիցս դիմել է 11 դաշնային հողերի իշխանություններին՝ նախազգուշացնելով Գյուլենից եկող վտանգի մասին: Սակայն շրջանային մակարդակով իսլամիստ քարոզչի կողմնակիցներին հետեւելու մասին որոշում  Գերմանիայում չի կայացվել:

Պարբերականը հայտնում է, որ թուրքական կողմը Բեռլինի եւ Բադեն Վյուրթեմբերգի իշխանություններին մատնանշել է ուսումնական հաստատությունները ստուգելու անհրաժեշտության մասին, սակայն այդ պահանջը նույնպես մերժվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ